Բացել լրահոսը Փակել լրահոսը
անձրև
A A
Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը  կնվազի  

Հայաստանում մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի  2-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-6-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ։  

Հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: 

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  մայիսի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի  9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։ 

Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։