Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր
A A
Հասարակություն

Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝
 
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան փողոցի,
 
Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: