Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան մեքենա են կիրառում (տեսանյութ)

Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրի շիթեր են օգտագործում խորհրդարանի շենքի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցների դեմ։ Ցուցարարները չեն պատրաստվում ցրվել, կան վիրավորներ։ Հատուկ ջոկատայինները  խորհրդարանին հարակից Չիտաձեի փողոցից ջրցան մեքենաներով շարժվեցին դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ կանգնած էր ցուցարարների հիմնական մասը։

Քիչ առաջ հատուկջոկատայինները արցունքաբեր գազ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, իսկ մինչ այդ՝ պղպեղ սփրեյ։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, այդ թվում՝ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։ Բռնություն է կիրառվում նաև կոնկրետ լրագրողների ու օպերատորների նկատմամբ։

Ստորեւ ուղիղ հեռարձակմն է Թբիլիսիից․