Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր դաշինքի առաջնորդին առյուծի վրա թարս կնստացնենք ու հետ կուղարկենք․ Ալեքսանյան (տեսանյութ)

Այս ալբանական ու հայր մերը չիմացող երևույթի զավակը կամ ավելի շուտ զավակի թիկնապահը որոշել է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ պաշտպանն է։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Նա որոշել է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ ջատագովն է, Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ ջուրը մի հատ կրկնակի, «դաբլ» օրհնողն է, բայց չգիտես, թե ինչու դա որոշել է չի տարել մի աղոթագիրք դեմ անի այս դաշինքի առաջնորդին, ասի՝ ա՛ն «հայր մերը» սովորի, այլ որոշել է, որ ինքը պետք է լրագրող ծեծի, որոշել է, որ ինքը լրագրող ծեծող տղա է։

Գլուխը պատին է տվել, ու գլուխը պատին են տվել բոլոր նրանք, ովքեր որ քաջալերել են դրան։ Լու՞րջ եք մտածում տենց, թե ինչ-որ մի հոտ եք առել ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի տեղից էլի sms եք ստացել, թե լավ է, լավ է։ Բա մտածում եք էլի իշխանությա՞ն եք գալու, լրագրող ծեծելու վախտե՞րն է եկել, էլի եկել է մարդկանց զուգարանում սպանելու ժամանակնե՞րը։ Շատ սխալվում եք չի եկել, այդ ժամանակները ոչ էլ գալու են, բայց եթե համը շատ հանեք, ես սա զգուշացնում եմ ձեր դաշինքի առաջնորդին, որ էն առյուծի վրա, որ նկար ունի, էդ առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից եկել է»,- ասաց նա։