Բացել լրահոսը Փակել լրահոսը
բաքու
A A
Քաղաքականություն

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու

դրբեջանում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնն ապրիլի կեսին հետ էր կանչվել՝ խորհրդակցությունների։ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը կայացրել է «վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին»։

Այդ կապակցությամբ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը: