A
A
Թաքնված է եղել սպորտային կոշիկի մեջ․ Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:
Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:
Մեկ անգամ եւս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն